Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեաթերթիկների 54,47 տոկոսի հաշվարկից հետո նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւը ձայների 92,1 տոկոսով առաջատարն է
Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեաթերթիկների 54,47 տոկոսի հաշվարկից հետո նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւը ձայների 92,1 տոկոսով առաջատարն է

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններում ձայների 92,1 տոկոսով առաջատար է Իլհամ Ալիևը։ Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը ճեպազրույցում ասել է, որ քվեաթերթիկների 54,47 տոկոսի հաշվարկից հետո Իլհամ Ալիևը առաջատար է Ադրբեջանի նախագահական ընտրություններում ձայների 92,1 տոկոսով։

Նրա խոսքով՝ Զահիդ Օրուջը ստացել է ձայների 2,2 տոկոսը, Ռազի Նուրուլաևը՝ 0,79 տոկոս, Ֆազիլ Մուստաֆան՝ 1,99 տոկոս, Էլշադ Մուսաևը՝ 0,66 տոկոս, Գուդրաթ Հասանգուլիևը՝ 1,78 տոկոս, Ֆուադ Ալիևը՝ 0,48 տոկոս։

Ընտրողների ցուցակում կա վեց միլիոն 478 հազար 623 մարդ։ Երկրում բացվել է 6537 ընտրատեղամաս։ Ընտրություններին հետեւելու համար գրանցվել է ավելի քան 90 հազար դիտորդ։