Ադրբեջանի ԿԸՀ - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իլհամ Ալիեւի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը 125 մանդատ ունեցող Միլի Մեջլիսում կստանա 68 մանդատ
Ադրբեջանի ԿԸՀ - Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իլհամ Ալիեւի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը 125 մանդատ ունեցող Միլի Մեջլիսում կստանա 68 մանդատ

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իլհամ Ալիեւի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը 125 տեղանոց Միլի Մեջլիսում կստանա 68 մանդատ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազախիր Պանախովը։

Ներկայիս խորհրդարանում իշխող կուսակցությունն ունի 69 մանդատ։

Ադրբեջանում քվեարկության գործընթացն ավարտվել է երեկ՝ տեղական ժամանակով ժամը 19։00-ին։

ԿԸՀ տվյալներով՝ ժամը 19:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 37,27 տոկոս։

Սրանք առաջին խորհրդարանական ընտրություններն էին այն բանից հետո, երբ անցյալ տարի Ադրբեջանը ռազմական գործողությունների արդյունքում վերականգնեց Ղարաբաղի տարածքը։

Ադրբեջանի խորհրդարանն ընտրվում է հինգ տարի ժամկետով։