Ադրբեջանի իշխանությունը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարին մեղադրում է Հայաստանում անջատողականություն քարոզելու և ռեւանշիստական ուժերին աջակցելու մեջ
Ադրբեջանի իշխանությունը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային մեղադրում է Հայաստանում անջատողականություն քարոզելու և ռեւանշիստական ուժերին աջակցելու մեջ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի անպատասխանատու հայտարարությունները նպատակ ունեն խեղաթյուրել իրականությունը տարածաշրջանում»։
Բաքուն հայտարարում է, որ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախորդ նիստերում Ադրբեջանին մեկուսացնելու Ֆրանսիայի փորձի ձախողմանը, ԱԽ-ն տարածաշրջանի սահմանափակ ըմբռնման քաղաքականության համար օգտագործելու այս երկրի հերթական փորձը ոչ միայն վտանգավոր է, այլև չի ծառայում տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատմանը։
«Ադրբեջանը երբեք չի թիրախավորել խաղաղ հայ բնակչությանը։ Այն հանձնառու է իրականացնել հայազգի բնակիչների վերաինտեգրման գործընթացը մեր հասարակությանը և ապահովել նրանց իրավունքները և անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության շրջանակներում։ Այս առումով Ֆրանսիայի հայտարարությունը հայ բնակիչների գոյություն չունեցող «զանգվածային տեղահանության» մասին միայն նշանակում է, որ այս երկիրը ցանկանում է հետագա մեղադրանքներ ներկայացնել Ադրբեջանին»,- ասված է հայտարարության մեջ։