Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները Էնթոնի Բլինքենի հետ քննարկել են խաղաղության համաձայնագրի մշակումը
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները Էնթոնի Բլինքենի հետ քննարկել են խաղաղության համաձայնագրի մշակումը

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները ԱՄՆ պետքարտուղարի հետ միասին խոսել են խաղաղության համաձայնագրի մշակման մասին։ Այս մասին տեղեկությունը տարածել են բոլոր երեք երկրների արտգործնախարարությունները։

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունների նախաձեռնողը եղել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Զրույցի ընթացքում դիվանագետները ներկայացրել են իրենց տեսակետները հոկտեմբերի 2-ին Ժնևում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ։

Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության, զրույցի ընթացքում զրուցակիցները «մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման և Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկման մեխանիզմի ստեղծման շուրջ»։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ անհրժեշտ է Հայաստանի ինքնիշան տարածքից դուրս բերվի Ադրբեջանի զորքը, հայ ռազմագերիները անհապահ հայրենադարձվեն և հրադադարը պաշտպանվի։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ նախարար Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ «կողմերը կշարունակեն բանակցությունները խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ՝ հիմնվելով Ժնևի հանդիպման ժամանակ Բաքվի առաջարկած տարրերի վրա»։

«Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղություն ապահովել տարածաշրջանում, և ևս մեկ անգամ հաստատել է խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամությունը։ Նախարարը նաև հավելեց, որ հետհակամարտային շրջանում Բաքուն կշարունակի աշխատել Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Բացի այդ, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության, Էնթոնի Բլինքենն իր հերթին շնորհակալություն է հայտնել այն դրական քայլերի համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձեռնարկում են կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար։