Ադրբեջանի էներգետիկայի նախարարը և էներգետիկ հարցերով եվրահանձնակատարը քննարկել են Հարավային բնական գազի միջանցքի ընդլայնման և այսպես կոչված կանաչ միջանցքի իրացման հարցերը
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շախբազովը և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը քննարկել են Հարավային բնական գազի միջանցքի ընդլայնումը և այսպես կոչված կանաչ միջանցքի իրացման հարցը։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, Շախբազովի ու Սիմսոնի հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ այսպես կոչված Կանաչ միջանցքի նախագիծն իրականացնելու համար առաջիկայում կստեղծվի համատեղ ձեռնարկություն, որը պատասխանատու կլինի ծրագրի իրականացման համար, և նախատեսվում է մինչև 2024 թվականի վերջ պատրաստել ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը։
Տեղեկատվության համար, նախատեսվում է վերականգնվող էներգիան Ադրբեջանից Եվրոպա տեղափոխել Սև ծովով՝ Կանաչ միջանցքով։ Նախագծի մասնակիցներն են Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան։