Ադրբեջանի դեսպանը սննդի փաթեթներ է հանձնել Կախեթիի շրջանի վարչակազմին
Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան՝ Դուրսուն Հասանովը այցելել է Կախեթի և 200 սննդի փաթեթներ հանձնել Կախեթիի շրջվարչակազմին:
«Կախեթի բերեցինք 200 սննդի փաթեթներ, որոնք բաժանվելու են սոցիալապես անապահով ընտանիքներին: Մենք պետք է օգնենք միմյանց կոիոնավիրուսի պատճառով, քանի որ մենք ընկերներ ենք: Մեր ցավը ձեր ցավն է և հակառակը », – ասաց Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովը:
Դուրսուն Հասանովին ընդունեց Կախեթիի շրջանի պետական լիազոր՝ Իրակլի Քադագիշվիլին և շնորհակալություն հայտնեց նրան՝ ընկերական, հումանիտար աջակցության համար:
«Շնորհակալություն ադրբեջանցի ժողովրդին, Ադրբեջանի Գործարար Ասոցիացիային, որն այս բարեկամական, հումանիտար օգնությունը տրամադրում է մեր բնակչությանը՝ Ադրբեջանի դեսպանության միջոցով: Ես կցանկանայի մեկ անգամ ևս գնահատել դեսպանի այցը և շնորհակալություն հայտնել նրան այս հումանիտար միջոցառման համար», – ասաց Իրակլի Քադագիշվիլին:
Սննդամթերքի փաթեթները կբաժանվեն տարբեր սոցիալական խմբերին ամբողջ Կախեթի շրջանում: