Ադրբեջանի արտգործնախարար. Զանգեզուրի միջանցքի հայկական հատված մուտքն ու ելքը կիրականացվի Ադրբեջանից

18:11, 15.09.2026

Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանով անցնող հատված մուտքն ու ելքը կիրականացվի Ադրբեջանից,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի՝ Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն ունի որպես Միջին միջանցքի նոր ուղղություն։

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանի հիմնական մասում՝ դեպի Հայաստանի սահման, ավտոմայրուղու շինարարության աշխատանքների 95 տոկոսն ավարտվել է, իսկ երկաթուղային նախագծի 75 տոկոսը՝ ավարտվել։

«Երկու նախագծերն էլ նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականը։ Այժմ սկսվել են Նախիջևանի երկաթուղու վերակառուցման աշխատանքները։ Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Սա Զանգեզուրի միջանցքի մի մասն է։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Չնայած այն հանգամանքին, որ այս տարածքը պատկանում է Հայաստանին, մուտքն ու ելքը կիրականացվեն ադրբեջանական կողմից։ Նախագծային աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն 2027 թվականին։ Այս նախագծի իրականացումը կարևոր է, քանի որ այն պայմաններ կստեղծի Եվրոպայի հետ կապը ապահովելու համար՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով», – ասել է Ջեյհուն Բայրամովը։

Նմանատիպ