Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ժամանակ, ինչպես նաև դրանից հետո ձերբակալված հայ զինվորականների և այլ անձանց մեծ մասին
Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, ինչպես նաև դրանից հետո ձերբակալված հայ զինվորականների և այլ անձանց մեծ մասին,- այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ Բաքուն Երեւանին չի հանձնել միայն ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներին։
«Ներկայումս ընթանում են ռազմական հանցագործությունների, ահաբեկչության կամ անջատողականության գործերով դատավարություններ։ Նրանք դեռ ձերբակալված են, և դա ոչ մի կապ չունի ռասայական խտրականության հետ»,- ասել է Էլնուր Մամեդովը։
Միաժամանակ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ Հայաստանի համար կարևոր է արձագանքել տարածաշրջանում խաղաղության հասնելու Ադրբեջանի ջանքերին։