Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Խաղաղության եվրոպական հիմնադրամի կողմից Հայաստանի զինված ուժերին տասը միլիոն եվրոյի օգնության կապակցությամբ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Եվրոպական միության խորհրդի որոշման առնչությամբ, որը վերաբերում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանի զինված ուժերին տասը միլիոն եվրոյի օգնությանը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Եվրամիության խորհրդի այս որոշումը գնահատում է որպես «շատ սխալ և վտանգավոր քայլ ։
«Նշված ռազմական օգնությունը և ապագայում նման օգնությունն ավելացնելու կոչերը ծառայում են Հայաստանի ռազմական ներուժի հզորացմանը, որը չի հրաժարվի մեր տարածքային ամբողջականության դեմ հարձակումից, տարածաշրջանում ավերիչ գործողություններից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Ադրբեջանում ասում են, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի տարածաշրջանի ռազմականացմանն ու զինմանը ծառայող քայլերը և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն։