Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիային կոչ է անում դադարեցնել միջամտությունը երկրի ներքին գործերին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիային կոչ է անում դադարեցնել միջամտությունը երկրի ներքին գործերին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Ֆրանսիային կոչ է անում դադարեցնել միջամտությունը երկրի ներքին գործերին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքով, Ֆրանսիայի քաղաքացու անհիմն կալանավորման վերաբերյալ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մեղադրանքները որևէ հիմք չունեն։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ այս հայտարարությունը իրականության խեղաթյուրում է, Ադրբեջանի ներքին գործերին և օրինական հետաքննության գործընթացին միջամտելու հերթական փորձը։

«Ֆրանսիայի քաղաքացու նկատմամբ միջոցներ ձեռնարկելիս ադրբեջանական կողմը լիովին կատարել է ազգային օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները։ Կասկածյալին ձերբակալելուց հետո Ֆրանսիայի դեսպանատան հյուպատոսական աշխատակիցները մի քանի անգամ այցելել են նրան և լիովին ծանոթացել քրեական գործին»,- ասել է Այխան Հաջիզադեն։

Հունվարի 9-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել է, որ Ադրբեջանը լրտեսության մեղադրանքով Ֆրանսիայի քաղաքացու է ձերբակալել, ով իբր կապված է ֆրանսիական արտաքին հետախուզության հետ։