Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ազգությամբ հայ քաղաքացիներին կոչ է անում չլքել Ղարաբաղը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ազգությամբ հայ քաղաքացիներին կոչ է անում չլքել Ղարաբաղը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ազգությամբ հայ քաղաքացիներին կոչ է անում չլքել Ղարաբաղում գտնվող իրենց բնակության վայրերը։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ։

Ըստ Բաքվի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ հայ բնակչության հեռանալը Ղարաբաղի տարածաշրջանից իրենց անձնական որոշումն է և կապ չունի բռնագաղթի հետ։

«Եթե Ղարաբաղի հայ բնակչության մի մասը չի ցանկանում ապրել Ադրբեջանում և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, մենք չենք կարող ստիպել նրանց, ընդհակառակը, կոչ ենք անում հայ բնակչությանը չլքել իրենց բնակավայրը և դառնալ Ադրբեջանի բազմազգ հասարակության մաս: Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար Հայաստանը պետք է վերացնի հայ բնակչության վերաինտեգրումը խոչընդոտող պատնեշները և կենտրոնանա երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա հիմնված խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացի հաջող ավարտի վրա»,- ասվում է հայտարարության մեջ: