Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի խոսքով, առաջիկա օրերին կկայանա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նպատակով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի խոսքով, առաջիկա օրերին կկայանա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նպատակով

Առաջիկա մի քանի օրերին կկայանա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ հանդիպումը կանցկացվի խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների նպատակով։

«Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո որոշում է կայացվել վերսկսել գործընթացը։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում նախատեսվում է հանդիպում Հայաստանի պատվիրակության հետ՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։