Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը այսօր Ժնևում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը այսօր Ժնևում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր Ժնևում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Համապատասխան տեղեկությունը տարածում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Ինչպես նշում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում, նախարարի այցի նպատակը հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնելն է: