Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով կժամանի Վրաստան
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով կժամանի Վրաստան։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ հուլիսի 22-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հետ։
Այցի շրջանակներում Ջեյհուն Բայրամովը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։
Ջեյհուն Բայրամովը ծաղկեպսակ կդնի Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանին, ինչպես նաև հարգանքի տուրք կմատուցի Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հուշարձանին։
Բացի այդ, 2025 թվականի հուլիսի 21-ին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը՝ փոխնախարարների մակարդակով։