Ադրբեջանի արտաքին գործերի նախարար. ԱՄՆ-ի կողմից անընդունելի է կրկնել հայկական կողմի պահանջները
ԱՄՆ-ի կողմից, որը քաջատեղյակ է տարածաշրջանում տիրող իրավիճակին, անընդունելի է կրկնել հայկական կողմի պահանջները,- Ադրբեջանի գործերի նախարարության տեղեկությամբ, այդ մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ հանդիպմանը:
Բայրամովն ընդգծել է, որ չնայած Հայաստանի մշտական ռազմաքաղաքական սադրանքներին, Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավին և Ադրբեջանի տարածքներում անջատողականությանը սատարելուն, Ադրբեջանը կրկին կառուցողական դիրքորոշում ունի։