Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցում է Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով զոհվածների ընտանիքներին
Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցում է Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով զոհվածների ընտանիքներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցում է Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով զոհվածների ընտանիքներին:

Այս մասին ԱԳՆ-ն գրում է «Twitter»-ի իր էջում:

«Մենք շատ վշտացած ենք Վրաստանի Բաթումի քաղաքում յոթհարկանի շենքի փլուզման լուրից: Ցավակցում ենք դեպքի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մաղթում շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին: Մենք համերաշխություն ենք հայտնում բարեկամ Վրաստանին», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: