Ադրբեջանի ԱԳՆ. Մեր ցավակցությունն ենք հայտնում Շովիում սողանքի հետևանքով իրենց հարազատներին կորցրածներին, մենք կանգնած ենք Վրաստանի կառավարության և ժողովրդի կողքին
Ադրբեջանը կանգնած է Վրաստանի կառավարության և ժողովրդի կողքին: Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը գերատեսչությունը հրապարակում է սոցցանցում։
«Մեր ցավակցությունն ենք հայտնում Վրաստանի Ռաճայի շրջանի Շովի քաղաքում տեղի ունեցած զանգվածային սողանքի հետեւանքով իրենց հարազատներին կորցրածներին։ Հույս ունենք, որ տասնյակ անհայտ կորածներ ողջ ու առողջ կգտնվեն։ Մենք կանգնած ենք Վրաստանի կառավարության և ժողովրդի կողքին»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։