Ադրբեջանի ԱԳՆ – Ադրբեջանը Վրաստանի հետ պետական սահմանի արագ սահմանագծման կողմնակից է

21:08, 02.05.2019

Ադրբեջանը Վրաստանի հետ պետական սահմանի արագ սահմանագծման կողմնակից է: Ինչպես գրում է ադրբեջանական «Օնա» գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:

«Հույս ենք հայտնում, որ այս գործընթացը ապագայում կավարտվի: Իր հերթին Ադրբեջանը պատրաստ է դրան: Ադրբեջանի և Վրաստանի միջև պետական սահմանի սահմանագծման հարցը որոշվում է միջազգային փորձի հիման վրա, ինչպես նաև փոխհամակարգման շրջանակներում, երկկողմ ձևաչափում:

Անցկացվում են պետական հանձնաժողովի նիստեր: Այս պահի դրությամբ, անցկացվել 11 նմանատիպ նիստ»,- հայտարարել է Աբդուլաևան:

Նմանատիպ