Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն Ղարաբաղում, Նախիջևանում և Կասպից ծովում
Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն Ղարաբաղում, Նախիջևանում և Կասպից ծովում։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ եռաստիճան զորավարժությունները կանցկացվեն ադրբեջանական բանակի Ղարաբաղի շրջանում, Գիզիլգայա ուսումնական կենտրոնում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, Ղարաբաղլար ուսումնական կենտրոնում, ինչպես նաև Կասպից ծովի Բոյուկ-Զիրա զորավարժության գոտում։
Զորավարժություններին կմասնակցեն անձնակազմ, մարտական տեխնիկա, ռազմածովային և օդային միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունները նպատակ ունեն բարձրացնել համատեղ գործողությունների պատրաստվածության մակարդակը, ստանդարտացնել զորքերի համակարգման և վարժեցման ընթացակարգերը, ինչպես նաև կատարելագործել ստորաբաժանումների նոր մարտական հնարավորությունները։
Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի անձնակազմը և ավիացիոն տեխնիկան։