Ադրբեջանը Պակիստանից գնել է JF-17C կործանիչներ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ժամանակակից, եղանակային պայմանների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ ինքնաթիռը Պակիստանի ավիացիոն համալիրի և չինական «Չենդու» ավիացիոն կորպորացիայի համատեղ նախագիծն է։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Պակիստանի ավիացիոն համալիրի նախագահ, փոխմարշալ Հակիմ Ռազան Ադրբեջանի նախագահ Իլհամին ներկայացրել են ինքնաթիռների մարտավարական և տեխնիկական բնութագրերը, դրանց շահագործման կանոնները և այլ պարամետրեր։
Ինքնաթիռն ունի «օդ-օդ» և «օդ-ցամաք» մարտական հնարավորություններ, ինչպես նաև բարձր մարտական մանևրելիություն միջին և ցածր բարձրությունների վրա և առանձնանում է արդյունավետ կրակային հզորությամբ։