Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է և սահմանագծման հարցը երկկողմ հարց է, որը կլուծվի բանակցությունների միջոցով. Գիորգի Գախարիա
Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է և սահմանագծման հարցը երկկողմ հարց է, որը կլուծվի բանակցությունների միջոցով. Գիորգի Գախարիա

Ադրբեջանը մեր հարևանն է, բարեկամը, ռազմավարական գործընկերը և ցանկացած հարց, որը վերաբերում է սահմանազատման-սահմանագծման հետ երկկողմ հարց է, որը կլուծվի ռազմավարական գործընկերության, բարեկամության և բանակցությունների շրջանակներում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Գիորգի Գախարիան խոսել է Դավիթ Գարեջիի մասին և նշել, որ Դավիթ Գարեջիի պատմության վերջին սրված ալիքը սկսվել է ուղիղ մեկ տարի առաջ:

Ինչպես նշել է վարչապետը, Դավիթ Գարեջիի պատմությունը չի սկսվել երեկ, նույնիսկ մեկ ամիս առաջ, Դավիթ Գարեջիի պատմությունը սկսվել է տարիներ առաջ:

«Հենց այն ընդդիմությունը, որը սադրիչ հարցեր է տալիս, մեծ ներդրում ունի հարցի սրման մեջ: Հարց, թե ինչու հիմա, նրանք նախ պետք է իրենց հարցնեն: Հետաքննությունը չի ունենա սահմանափակումներ: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա Ադրբեջանը մեր հարևանն է, բարեկամը, ռազմավարական գործընկերը և ցանկացած հարց, որը վերաբերում է սահմանազատման-սահմանագծման հետ երկկողմ հարց է, որը կլուծվի ռազմավարական գործընկերության, բարեկամության և բանակցությունների շրջանակներում»,- ասել է Գիորգի Գախարիան: