Ադրբեջանը մեղադրում է հայկական բանակին սահմանագոտում կրակ բացելու մեջ, Հայաստանը հերքում է մեղադրանքները
Ադրբեջանը մեղադրում է հայկական բանակին սահմանագոտում կրակ բացելու մեջ, Հայաստանը հերքում է մեղադրանքները

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 20-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Քալբաջարի շրջանի Իստիսու բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։

«Մեր ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պատասխան քայլեր այդ ուղղությամբ»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Երեւանը հերքում է Բաքվի մեղադրանքները. Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։