Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարում էլեկտրական համակարգերի փոխկապակցման նախագծի շուրջ
Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարում էլեկտրական համակարգերի փոխկապակցման նախագծի շուրջ,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
ՌԴ կառավարության ներկայացուցչի խոսքով՝ պլանը ներկայումս գտնվում է տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում, որի վրա աշխատում են էներգետիկայի նախարարությունները։
Ռուսաստանի փոխվարչապետը նշել է, որ պլանը ոչ թե Ռուսաստանի հարավում էներգակիրների դեֆիցիտը ծածկելն է, այլ անհրաժեշտության դեպքում էլեկտրաէներգիայի փոխանակումը։
Էներգամատակարարումը լինելու է երկկողմանի՝ Բելառուսի և ԱՊՀ այլ երկրների հետ իրականացվող նախագծերի նման։