Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղում «հակաահաբեկչական գործողությունը» դադարեցվել է
Ադրբեջանը դադարեցրել է «հակաահաբեկչական գործողությունը» Ղարաբաղի շրջանում:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստանի զինված ուժերի կազմավորումները, Ղարաբաղի շրջանում տեղակայված ապօրինի հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը՝ լքելով մարտական դիրքերն ու մարտական կետերը և ամբողջությամբ զինաթափվում։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները լքում են Ադրբեջանի տարածքը, լուծարվում են հայկական անօրինական զինված կազմավորումները, միաժամանակ հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։
Բաքվում հայտարարում են, որ վերոնշյալ գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ համակարգմամբ։
Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ Եվլախում հանդիպում է անցկացվելու Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների հետ։
Մինչ այդ, չճանաչված Լեռնային Ղարաբաղի վարչակազմը հայտարարել էր, որ համաձայն է ռուս խաղաղապահների՝ կրակը դադարեցնելու առաջարկին։