Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է հրադադարը խախտելու մեջ, Երևանը հերքում է մեղադրանքը
Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը, գրում են, որ հայկական զինված ուժերը Գորիսի, Բասարկեչարի և Ճամբարակի շրջաններից հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։
Երեւանը հերքում է Բաքվի տարածած տեղեկությունը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով, Ադրբեջանի կեղծ մեղադրանքներն անհիմն են, ինչը հաստատում են նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված Եվրամիության դիտորդները։