Ադրբեջանը դիվանագետներին կվերադարձնի Իրան
Ադրբեջանը դիվանագետներին կվերադարձնի Իրան

Ադրբեջանը դիվանագետներին կվերադարձնի Իրան։ Այս մասին որոշումն ընդունվել է Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը։ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիրաբդոլահյանը բանակցություններ են վարել Սաուդյան Արաբիայում։

Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի դեսպանատան աշխատակցի սպանության գործով դատավարության արդյունքները։

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել միջոցներ ձեռնարկել մոտ ապագայում Իրան ուղարկելու Ադրբեջանի Հանրապետության դիվանագիտական ​​պատվիրակությունը»,- նշել է Հոսեյն Ամիրաբդոլահյանը։

Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը դադարեցվել էր անցյալ տարվա հունվարի 27-ին տեղի ունեցած զինված հարձակումից հետո, որի հետեւանքով զոհվել էր անվտանգության ծառայության պետը, վիրավորվել դիվանագիտական ​​առաքելության եւս երկու աշխատակից։

Այս տարվա փետրվարին Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի էր դատապարտվել։