Ադրբեջանը ԱՄՆ հանդեպ դժգոհություն է հայտնել և կանչել դեսպանին
Ադրբեջանը ԱՄՆ հանդեպ դժգոհություն է հայտնել և կանչել դեսպանին

Ադրբեջանը ԱՄՆ նկատմամբ խիստ դժգոհություն է հայտնել:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել:

Նշենք, որ նոտայի փոխանցումը պայմանավորված է ԱՄՆ չճանաչված Լեռնային Ղարաբաղի առաջնորդ  Բակո Սահակյանի այցով:

«ԱՄՆ այս քայլը լուրջ վնաս է հասցնում բանակցությունների գործընթացին, ծառայում է տարածաշրջանում լարվածության աճին և վնաս է հասցնում խաղաղության ու անվտանգության ապահովման շարունակական ջանքերին: ԱՄՆ-ն նման կարգի քայլով լուրջ հարված է հասցրել իր նկատմամբ ադրբեջանցի ժողովրդի և հասարակական կարծիքի վերաբերմունքին: ԱՄՆ նման պահվածքին ի պատասխան Ադրբեջանը համարժեքորեն կհենվի փոխադարձության սկզբունքի վրա»,- նշել է Հաջիևը: