Ադրբեջանը 32 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Իրան

11:43, 10.03.2026

Ադրբեջանը 32 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Իրան։

Ադրբեջանի պետական ​​պահուստների վերահսկողության վարչության տնօրեն Էմին Հասանովը հայտարարել է, որ Բաքուն Թեհրան կուղարկի 30 տոննա սննդամթերք և երկու տոննա դեղորայք։

«Մարդասիրական օգնությունը ներառում է ալյուր, բրինձ, շաքար, թեյ, ինչպես նաև բժշկական պարագաներ։ Տրանսպորտային միջոցներն արդեն մեկնում են», – ասել է Էնին Հասանովը։

Իրան մարդասիրական օգնություն ուղարկելու որոշումը կայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նմանատիպ