Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սկսվել է Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը սկսվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Քելբաջարի շրջանի Խուդավանգ տաճարի տարածքը լքել է խաղաղապահ կոնտինգենտի առաջին մասը և զինտեխնիկան։ Ներկայումս Խուդավանգի վանքի տարածքում տեղակայված է Ադրբեջանի ոստիկանությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տարհանվում է նաեւ Խոջայելի բազան, եւ սպասվում է, որ գործընթացը կավարտվի մի քանի օրից։
Միաժամանակ հայկական լրատվամիջոցները, հենվելով դիվանագիտական աղբյուրի վրա, գրում են, որ ռուսական ռազմական կոնտինգենտի դուրսբերումը Ղարաբաղից տեղի է ունենալու փուլ առ փուլ։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ զորախմբի դուրսբերումն իրականացվում է էշելոնով՝ Դաղստանով։
Ռուսական խաղաղապահ զորախումբը ժամանակավորապես տեղակայվել է Ղարաբաղում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո։