Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Իրանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Իրանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեին։

Այս մասին տեղեկություն է տարածում ադրբեջանական մամուլը։

Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն Բաքվում է՝ իր պատվիրակության հետ միասին։

Ինչպես գրում է «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանի ղեկավարը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

«Մենք ցանկանում ենք խաղաղություն ամբողջ աշխարհում՝ առանց արյունահեղության և պատերազմի», – նշել է Իլհամ Ալիևը։

Ալիևն ընդգծել է, որ այսօր աշխարհի շատ հատվածներում պատերազմներ ու հակամարտություններ են շարունակվում, մինչդեռ Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ ինքը վստահ է, որ սա մեծ նշանակություն ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Իրանի համար, որը սահմանակցում է Հայաստանին։

Ինչպես նշել է Ալիևը, Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը հայտարարել է, որ Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում առկա իրավիճակով և պատրաստ է աջակցել այս լարվածության կարգավորմանը։