Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիեւը հրաժարվել է գալ իսպանական Գրանադա քաղաք եւ այնտեղ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիեւը հրաժարվել է գալ իսպանական Գրանադա քաղաք եւ այնտեղ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Իսպանիայի Գրանադա քաղաքում։

Տեղեկությունը տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ լրատվամիջոցի՝ Գրանադայում հանդիպում պետք է կայանար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին պետք է մասնակցեին Եվրամիության, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ «այցի չեղարկման պատճառը Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև հանդիպմանը Թուրքիայի մասնակցության հարցում Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը»։