Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնաբերվել է ֆրանսիական լրտեսական ցանց, որի գործունեությունը տարածվել է Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի տարածաշրջանի, Ուկրաինայի և Մոլդովայի վրա
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնաբերվել է ֆրանսիական լրտեսական ցանց, որի գործունեությունը տարածվել է Հարավային Կովկասի, Մերձավոր Արևելքի տարածաշրջանի, Ուկրաինայի և Մոլդովայի վրա

Ադրբեջանի տարածքում հայտնաբերվել է լրտեսական ցանց՝ կապված Ֆրանսիայի դեսպանատան հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները Identificator-ի հիման վրա։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կայքը, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, պնդում է, որ Ֆրանսիայի քաղաքացին ինքնակամ նախաձեռնել է համագործակցություն Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ։ Այս համագործակցության արդյունքում բացահայտվեցին տասնյակ ֆրանսիացի գաղտնի գործակալներ, որոնց մի մասն աշխատել և աշխատում է Ադրբեջանում, իսկ մի մասը ներկայումս աշխատում է հարևան երկրներում և միջազգային կազմակերպություններում։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ադրբեջանական հատուկ ծառայություններին ապացույցներ ու փաստաթղթեր են տրվել Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, Ուկրաինայում և Մոլդովայում ֆրանսիական նստավայրի գործունեության մասին։

Բացի այդ, որոշ արտասահմանյան լրատվամիջոցներ նշում են նաև Վրաստանը այն երկրների ցանկում, որտեղ, ըստ իրենց պնդումների, հայտնաբերվել է ֆրանսիական լրտեսական ցանցը։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, այս ցանցը, որը գործել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան նստավայրից, ոչ միայն լրտեսություն է իրականացրել, այլեւ ակտիվորեն ընդլայնել է իր ազդեցության գոտին տարածաշրջանում։