Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչները ուղեւորվում են Եվլախ, որտեղ հանդիպում կանցկացվի նրանց հետ
Ղարաբաղի հայ փոքրամասնությունների ներկայացուցիչները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղեւորվում են Եվլախ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պատվիրակությունն արդեն անցել է Աղդամի շրջանով և շարժվում է դեպի Եվլախ քաղաք։
Ադրբեջանի նախագահի վարչակազմի առաջարկով այսօր Եվլախում հանդիպում կանցկացվի Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ադրբեջանի Սահմանադրության հիման վրա վերաինտեգրման հարցերը։