Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածում Իլհամ Ալիևի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպման մասին
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածում Իլհամ Ալիևի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Ադրբեջանի նախագահի մամուլի գրասենյակը։

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, հանդիպմանը կողմերն ընդգծել են, որ Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Իլահմ Ալիևն ու Ջուանշեր Բուրճուլաձեն քննարկել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի Ադրբեջան այցը, որը տեղի է ունեցել ապրիլին։ Կողմերը նշել են, որ նշված այցի ընթացքում արդյունավետ քննարկում է ծավալվել երկու երկրների հարաբերությունների խորացման շուրջ։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։