Ադրբեջանական կողմի հետ նախատեսում ենք համատեղ պայքարել հերոինի թրաֆիկի դեմ. Գիորգի Գախարիա
Ադրբեջանական կողմի հետ նախատեսում ենք համատեղ պայքարել հերոինի թրաֆիկի դեմ. Գիորգի Գախարիա

Ադրբեջանական կողմի հետ նախատեսում ենք համատեղ պայքարել հերոինի թրաֆիկի դեմ,- այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարարի Գիորգի Գախարիան՝ Բաքվում ադրբեջանցի գործընկերոջ, Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպման ավարտից հետո:

Ներքին գործերի նախարարի հայտարարությամբ, կողմերը զրուցել են կազմակերպված հանցանքի դեմ պայքարում համագործակցության, սահմանային հսկողության հզորացման և թմրանյութի տեղափոխման դեմ արդյունավետ պայքարի մեխանիզմների մասին:

«Իմ գործընկերոջ հետ ունեցա հանդիպում: Հետագայում կունենանք առավել մանրամասն քննարկումներ: Մեզ համար շատ կարևոր է վերահսկել թմրանյութերի թրաֆիկը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Վրաստանի ներքին գործերի նախարարը մեկնաբանում է, որ թմրանյութի թրաֆիկը լուրջ մարտահրավեր է և այդ ուղղությամբ ելքը միայն տրանսսահմանային համագործակցությունն է:

Գիորգի Գախարիան և Ռամ Ուսուբովը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության և զբոսաշրջիկների հոսքի տեղաշարժման հետ կապված հարցեր:

Գիորգի Գախարիան Բաքվում է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ պաշտոնական այցի շրջանակներում: