«Ադրբեջանական երկաթուղիներ»-ի տնօրենների խորհրդի նախագահ. «Միջին միջանցքով» բեռնատար գնացքները Չինաստանից Ադրբեջան են հասնում 8-10 օրում, իսկ վրացական նավահանգիստներ՝ 12 օրում
«Միջին միջանցքով» Չինաստանից բեռնատար գնացքները Ադրբեջան են հասնում 8-10 օրում, իսկ վրացական նավահանգիստներ՝ 12 օրում,- այս մասին «Ադրբեջանի երկաթուղիներ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռովշան Ռուստամովը հայտարարել է «Եվրասիայի տրանսպորտային երթուղի» միջազգային ասոցիացիայի ստեղծման վերաբերյալ Երկաթուղու վարչակազմի ղեկավարների խորհրդատվական հանդիպման ժամանակ։
Ռովշան Ռուստամովի խոսքով՝ մինչև այս տարվա վերջ «Միջին միջանցքով» Չինաստանից կտեղափոխվի 300 կոնտեյներային գնացք։
«Ադրբեջանական երկաթուղու» տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ այդ քանակը հավասար է 420 հազար տոննա բեռի։