Ադրբեջանական բնական գազը Սիրիա կփոխադրվի օգոստոսի 1-ից Թուրքիայի Քիլիս խողովակաշարով
Ադրբեջանական բնական գազը Սիրիա կփոխադրվի օգոստոսի 1-ից Թուրքիայի Քիլիս խողովակաշարով

Սույն տարվա օգոստոսի 1-ից թուրքական Քիլիսի գազամուղով Սիրիա կսկսվի ադրբեջանական բնական գազի մատակարարում։

Նախագիծը նպատակ ունի վերականգնել Սիրիայի վնասված էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքը և ամրապնդել Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային էներգետիկ կենտրոնի դերը։

Նշենք, որ «Սոկար»-ի և Սիրիայի միջև վերջերս ստորագրված փաստաթղթի շրջանակում գազի տեղափոխման համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են։ Առաջին փուլում նախատեսվում է տարեկան 1.2 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարում Սիրիա։ Գազը կանցնի Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Քիլիս քաղաքով և կհասնի Հալեպի և Հոմսի էլեկտրակայաններին, որտեղ այն կօգտագործվի էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Արդյունքում, նախատեսվում է արտադրել շուրջ 1200–1300 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա։