Ադրբեջանական ավիաընկերությունն ավելացնում է կանոնավոր չվերթների հաճախականությունը Բաքու-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, Վրաստանում շաբաթական թռիչքների հաճախականությունն ավելացնող ավիաընկերությունների թիվն աճում է:
Ըստ Նաթիա Թուրնավայի, այս անգամ ադրբեջանական «AZAL» ավիաընկերության կառույցի ներքո հիմնադրված «Buta Airways» ցածրարժեք ավիաընկերությունը որոշում է կայացրել ավելացնել Բաքու-Թբիլիսի-Բաքու կանոնավոր ավիաչվերթների հաճախականությունը:
«Մենք չվերթների վերաբերյալ ունենք ևս մեկ լավ նորություն. «Buta Airways» ցածրարժեք ավիաընկերությունը ավելացնում է ավիաչվերթների հաճախականությունը դեպի Բաքու-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ, մինչև հուլիսի 20-ը դա կլինի շաբաթական հինգ չվերթ, իսկ հուլիսի 20-ից հետո ավիաընկերությունը կիրականացնի օրական երկու թռիչք», – ասաց էկոնոմիկայի նախարարը:
Միևնույն ժամանակ, ըստ Նաթիա Թուրնավայի, կարևոր է, որ հարևան երկրներից զբոսաշրջիկները ավելի հեշտությամբ մուտք գործեն Վրաստան, ուստի ադրբեջանական ավիաընկերության նման որոշումը ողջունելի է:
«Սա նշանակում է, որ մենք ավանդաբար հյուրընկալում ենք Բաքվից և Ադրբեջանից ժամանած մեր ընկերներին և հյուրերին, նրանց սպասում ենք նաև ցամաքային սահմաններով»,- նշել է Նաթիա Թուրնավան:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: