Աբխազիայից փախստական Զաուր Գուրչիանիին երկու ամսվա ազատազրկումից հետո ազատել են Սոխումիի մեկուսարանից
52-ամյա Զաուր Գուրչիանիին երկու ամսվա ազատազրկումից հետո ազատել են Սոխումիի մեկուսարանից: Այս մասին Առաջին ալիքին տեղեկացրել են շրջանային հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդականի ապարատից:
Զաուր Գուրչիանիին օգոստոսի 5-ին օկուպացման ռեժիմի ներկայացուցիչները ձերբակալել էին «սահմանն անօրեն հատելու» մեղադրանքով:
Նրանց տեղեկությամբ, Զաուր Գուրչիանիի տունը Սոխումիում այրվել էր պատերազմի ժամանակ: Գուրչիանինրի ընտանիքը Աբխազիան լքել էր Ճուբերիով և դրանից հետո ապրում էր Ճուբերի գյուղում: