Աբխազիայի պատերազմի մասնակից բուժաշխատողները, զոհված զինվորների ընտանիքի անդամները և զինվորականները ծաղկեպսակ են դրել Հերոսների հուշարձանին
Աբխազիայի պատերազմի մասնակից բուժաշխատողները, զոհված զինվորների ընտանիքի անդամները և զինվորականները ծաղկեպսակ են դրել Հերոսների հուշարձանին

Այսօր վրացական զինվորական բժշկության հիմնադրման օրն է: Աբխազիայի պատերազմի մասնակից բուժաշխատողները, զոհված զինվորների ընտանիքի անդամները և զինվորականներն այս օրվա առթիվ ծաղկեպսակ են դրել Հերոսների հուշարձանին և հարգել պատերազմում զոհված մարտիկների հիշատակը:

Ինչպես նշել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Թևզաձեն, անգնահատելի է աշխատանքը, որը ռազմական բժիշկները ցուցաբերեցին Աբխազիայի պատերազմում:

«Այսօր Աբխազիայում կռված ռազմական բժիշկների օրն է: Իրոք, անգնահատելի է աշխատանքը, որը կատարել են ռազմական բժիշկները: Սա հիմնականում եղել է բժշկական ինստիտուտի ուսանողությունը: Ցավոք, շատերը զոհվեցին: Հերոսների հուշարձանի վրա կան նաև նրանց ազգանունները: Նրանք ամենածանր պահերին չէին փախչում առաջնագծից և այդ ժամանակ հաճախ իրենք էին վիրավորվում գնդակից»,- հայտարարել է Դավիթ Թևզաձեն: