Աբխազիայի օրվա կապակցությամբ Սուրբ Երրորդության տաճարի բակում անցկացվել է հանդիսավոր միջոցառում
Աբխազիայի օրվա կապակցությամբ Սուրբ Երրորդության տաճարի բակում անցկացվել է հանդիսավոր միջոցառում

Աբխազիայի օրվա կապակցությամբ, Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ և Վրաստանի պատրիարքարանի մասնակցությամբ, Սուրբ Երրորդության տաճարի բակում՝ Սուրբ Սիմոն Կանանացիի անունը կրող շինվող բազիլիկայի հարևանությամբ, տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում։

Աբխազիայի կառավարության տեղեկացմամբ՝ միջոցառման շրջանակում կազմակերպվել է Աբխազիայից ժամանակավորապես տեղահանված նկարիչների աշխատանքների ցուցահանդես և ֆոտոցուցահանդես, երիտասարդների համար անցկացվել է գեղեցիկ գրի վարպետության դաս։ Ներկայացվել է նաև կարճամետրաժ վավերագրական ֆիլմ և տեղի է ունեցել Աբխազիայի ստեղծագործական խմբերի գալա համերգ։

Միջոցառմանը մասնակցել են Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Լևան Մգալոբլիշվիլին, Աբխազիայի Բարձրագույն խորհրդի նախագահ Ջեմալ Գամախարիան, Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Գիորգի Վոլսկին, Հարավային Օսիայի ժամանակավոր վարչակազմի ղեկավար Թամազ Բեստաևը, Վրաստանի օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, Աբխազիայի կառավարության անդամներ, Բարձրագույն խորհրդի պատգամավորներ, հոգևորականներ և Աբխազիայից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներ։

Սուրբ Սիմոն Կանանացիի հիշատակի օրը՝ մայիսի 23-ը, Աբխազիայի օր է հռչակվել 2014 թվականին՝ Վրաստանի ողջ տարածքի Կաթողիկոս-պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիչվինթայի և Ծխում-Աբխազիայի մետրոպոլիտ Իլիա Երկրորդի օրհնությամբ։