Աբխազիայի օկուպացնող ռեժիմն ամբողջովին սահմանափակել է տեղաշարժը Էնգուրիի կամրջի վրա
Աբխազիայի օկուպացնող ռեժիմն ամբողջովին սահմանափակել է տեղաշարժը Էնգուրիի կամրջի վրա: Օկուպացված Աբխազիայի տարածք անցնելու իրավունք ունեն միայն Էնգուրի ՀԷԿ-ի աշխատակիցները:
Հայտարարությունն այն մասին, որ Էնգուրիի կամրջի վրա երթևեկությունը պետք է սահմանափակվեր, երեկ տարածել էր օկուպացված Աբխազիայի «առողջապահության նախարարությունը», իսկ գլխավոր պատճառ անվանել՝ Վրաստանում կորոնավիրուսի դեպքի արձանագումը:
Ինչ վերաբերում է Փսոու գետի կամրջի վրա գործող սահմանային անցակետին, տեղաշարժը թույլատրվում է միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին: