Աբխազիայի օկուպացնող ռեժիմը Վրաստանի երեք քաղաքացիներին ազատել է անօրեն գերությունից
Աբխազիայի օկուպացնող ռեժիմը Վրաստանի երեք քաղաքացիներին ազատել է անօրեն գերությունից: Վրաստանի Պետական անվտանգության ծառայության փոխանցմամբ, նրանց այդ լուրը հաստատել են թեժ գծի միջոցով:
1990 թվականին ծնված Կվիրկվիա Բութխուզին, 1987 թվականին ծնված Լամանձիա Միխեիլը և 1992 թվականին ծնված Լամանձիա Մաթեն ձերբակալված էին Աբխազիայի «պետական սահմանը» անօրեն հատելու մեղադրանքով:
Երեքի դեմ էլ հարուցվել էր «քրեական գործ»՝ բռնազավթված Աբխազիայի «ՔՕ»-ի 324-րդ հոդվածով, որը նկատի ունի «անձանց խմբի կողմից կանխամտածված պետական սահմանի հատում»:
Նրանք ձերբակալվել էին հունիսի 7-ին: