Աբխազիայի օկուպացնող ռեժիմը երեք օրով կբացի Էնգուրիի կամուրջը
Աբխազիայի օկուպացնող ռեժիմը երեք օրով կբացի Էնգուրիի կամուրջը

Աբխազիայի օկուպացնող ռեժիմը երեք օրով կբացի Էնգուրիի կամուրջը: Տեղեկությունն այս մասին հրապարակում է օկուպացված Աբխազիայի «Անվտանգության ծառայությունը»:

Հունիսի 22-ից մինչև հունիսի 24-ը ներառյալ տեղաշարժը ժամանակավորապես թույլատրելի կլինի այն անձանց համար, ովքեր ապրում են օկուպացված Աբխազիայում և այժմ գտնվում են Վրաստանի իշխանության կողմից վերահսկվող տարածքում:

Հսկիչ-անցակետը կաշխատի ժամը 09:00-ից մինչև 19:00-ն: Բոլոր այն մարդիկ, ովքեր կանցնեն օկուպացված Աբխազիա, պարտավոր կլինեն անցնել բժշկական ստուգում: