Աբխազիայի մարտական գործողությունների արդյունքում զոհվածների աճյունները այսօր կտեղափոխեն Սամեբայի տաճար
Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի ապարատի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համատեղ ջանքերով, երկկողմ, վրաց-աբխազական համակարգող մեխանիզմի շրջանակներում հաջողվել է նույնականացնել 1990-ական թվականների կոնֆլիկտի հետևանքով անհետ կորած 12 վրացու: Այս մասին նշված է պետական նախարարի ապարատի մամլո ծառայության տեղեկությունում:
«Կոնֆլիկտի ժամանակ զոհված 11 աճյուն մարտի 15-ին կտեղափոխեն Սամեբայի աթոռանիստ տաճար»,- հայտարարում են պետական նախարարի ապարատում:
Նրանց տեղեկությամբ, համակարգող մեխանիզմի մանդատի պարտականությունն է պարզել 1992-1993 թվականներին զինված պայքարի հետևանքով և դրան հաջորդող ժամանակաշրջանում անհետ կորած ավելի քան 2 200 անձի ճակատագիրը և նրանց ընտանիքներին փոխանցել համապատասխան տեղեկություն: