Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» շրջանները Վրաստանի անբաժան մասն են. Էստոնիայի ԱԳՆ
Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» շրջանները Վրաստանի անբաժան մասն են,- այս մասին նշված է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:
Գերատեսչությունը «Թվիթեր» սոցիալական ցանցում դատապարտում է Սիրիայի կողմից Վրաստանի օկուպացված շրջանների անկախության «ճանաչումը» և միջազգային հանրությանը կոչ անում միավորվել այս որոշման դեմ:
«Դատապարտում ենք Ռուսաստանի կողմից աջակցված Սիրիայի ռեժիմի կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտումը: Միջազգային հանրությունը պետք է միավորվի այս քայլին դիմադրելու համար: Մեր դիրքորոշումը հստակ է. Աբխազիայի և Հարավային Օսեթիայի շրջանները Վրաստանի անբաժան մասն են»,- ասվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում: