Աբբաս Արաղչին կոչ է անում Էմանուել Մակրոնին պարզաբանել իր դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

12:19, 23.10.2026

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը փոխելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարարը կոչ է արել Ֆրանսիայի նախագահին պարզաբանել իր դիրքորոշումը։

Արաղչին հիշեցրել է Մակրոնի 2018 թվականին ԱՄՆ Կոնգրեսում արած հայտարարությունը։

Ըստ Արաղչիի՝ Մակրոնն այն ժամանակ ասել է, որ Ֆրանսիան չի հրաժարվի Իրանի հետ միջուկային համաձայնագրից, քանի որ Փարիզն է այն ստորագրել, բայց հիմա նա ասում է, որ միշտ դեմ է եղել Իրանում ցանկացած միջուկային գործունեությանը։ Ինչպես նշել է Արաղչին, այս դիրքորոշումը անհամատեղելի է Ֆրանսիայի առաջնորդի նախկին հրապարակային պարտավորությունների հետ։

Նմանատիպ