Աբբաս Արաղչի. Միջուկային հարցի շուրջ Ամերիկայի հետ բանակցություններից բացի այլ ելք չկա
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միջուկային հարցի շուրջ Ամերիկայի հետ «բանակցություններից բացի այլ ելք չկա»։
«Ոչ ոք իրավունք չունի ասելու, թե ինչ պետք է ունենանք և ինչ չպետք է ունենանք։ Սա հիմնված է գերիշխանության ժխտման սկզբունքի վրա։ Ես իրավունք ունեմ հարստանալու։ Օրենքի համաձայն՝ ինձնից է կախված՝ կօգտագործե՞մ այս իրավունքը, թե՞ ոչ։ Եթե մտահոգված եք, մենք պատրաստ ենք պատասխանել ձեր մտահոգություններին, եթե հարցեր կան, մենք կպատասխանենք այդ հարցերին, եթե վստահություն չկա, մենք կստեղծենք վստահություն, բայց ոչ ոք իրավունք չունի մեզ ասելու. դուք չպետք է սա ունենաք, որովհետև ես այդպես եմ ուզում», – ասաց Արաղչին։
Տեղեկատվության համար՝ փետրվարի 6-ին Իրանի և Ամերիկայի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Օմանի մայրաքաղաք Մուսկատում՝ միջուկային ծրագրի հարցի շուրջ։ Բանակցությունները անուղղակի էին և անցկացվել են Օմանի միջնորդությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա սկզբին։