Աբբաս Արաղչի. Մենք կվերսկսենք միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե լինի հստակ երաշխիք, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա այլևս հարձակումներ չեն լինի

14:47, 13.07.2025

Մենք կվերսկսենք միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ, եթե լինի հստակ երաշխիք, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա այլևս հարձակումներ չեն լինի, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Արաղչիի խոսքով, եթե ԱՄՆ-ն և այլ երկրներ ցանկանում են վերսկսել բանակցությունները Իրանի հետ, նախևառաջ պետք է լինի հստակ երաշխիք, որ նման գործողությունները չեն կրկնվի։

«Նախևառաջ պետք է լինի հստակ երաշխիք, որ նման գործողությունները չեն կրկնվի։ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումն ավելի է դժվարացրել բանակցային լուծման հասնելը», – ասել է Արաղչին։

Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունները ձախողվեցին, երբ Իսրայելը հարձակվեց Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Մի քանի օր անց Միացյալ Նահանգները նույնպես հարվածեց իրանական միջուկային օբյեկտներին։ Թրամփի վարչակազմը պնդում է, որ Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են հարձակումների արդյունքում։

Նմանատիպ