Աբբաս Արաղչի – Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ավարտին
Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ավարտին, ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Ինչպես նշել է Իրանի արտգործնախարարության ղեկավարը, բոլոր մանրամասները հանրությանը կտրամադրվեն ժամանակին։
«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ավարտին։ Մինչև դրա վերջնական հաստատումը լրատվամիջոցները պետք է զերծ մնան դրա բովանդակության մասին ենթադրություններ անելուց։ Մեր պատասխանատու և թափանցիկ մոտեցման համաձայն՝ բոլոր մանրամասները հանրությանը կտրամադրվեն ժամանակին», – նշել է Աբբաս Արաղչին։